2013թ. ամենաճանաչված YouTube վիդեոների թոփ-տասնյակը

YouTube-ը հրապարակել է 2013թ. ամենապոպուլյար վիդեոների ցուցակը՝ տեսանյութեր, որոնք ցնցել են օգտագործողներին և դարձել մեծ քննարկումների թեմա:

Ամենատարածված տեսանյութն է ճանաչվել Ylvis դուետի What Does the Fox Say տեսահոլովակը, որը 2013թ. սեպտեմբերի 3-ին դիտվեց մոտ 275 միլիոն անգամ: 2-րդ ամենատարածված տեսանյութն է Harlem Shake պարը՝ նորվեգացի զինվորականների կատարմամբ (95մլն. դիտում): 3-րդը կենդանիներին կրկնօրինակող տեսանյութն է՝ How Animals Eat Their Food (Ինչպես են կենդանիները ուտում իրենց կերակուրը) (88մլն. դիտում) անվանմամբ:

Ամենաշատ դիտված տեսանյութերի տասնյակում է նաև Chatroulette-կրկնօրինակումը Wrecking Ball երգի երաժշտության ներքո, «Տելեկինեզ» ֆիլմի վիրուսային գովազդային հոլովակը, ինչպես նաև Evian հանքային ջրի և Volvo բեռնատարների գովազդները:

 Աղբյուրը՝ youtube.com