ICANN-ը հաստատել է «.москва» և «.moscow» դոմենային գոտիների գործարկման իրավունքը: Այս մասին հաղորդում է Digit.ru-ն:
Հիշեցնենք, որ դոմենային գործունեությունը ղեկավարող ICANN-ը ստացել է մոտ 1900 դիմում՝ 1400 նոր դոմենային գոտիներ գործարկելու թույլտվություն ստանալու համար: Այս պահի դրությամբ հաստատվել են «.рус», «.сайт», «.ком», «.онлайн», «.дети», «.yandex» և մի շարք այլ դոմենային գոտիներ:
Ըստ ICANN-ի հետ եկած համաձայնության՝ ռեգիստրատոր ընկերությունները կկարողանան սկսել գրանցումը «.москва» и «.moscow» դոմենային գոտիներում 2014թ.-ի ապրիլին: Մինչ այդ կփորձարկվի տվյալ դոմենային անունների տեխնոլոգիական ենթակառուցվածքը:
Այս դոմենային գոտիների բաց գրանցումը կսկսվի 2014-ի նոյեմբերին: Սպասվում է, որ մեկ դոմենային անվան արժեքը չի գերազանցի 600 ռուբլին:
Աղբյուրը՝ Digit.ru