Դեկտեմբերի 21-22-ը Զվարթնոց միջազգային օդանավակայանում կանցկացվի 3-րդ Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը: Այս տարի այն կոչվում է Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013:
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
Այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց այստեղից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը: Մրցույթի հաղթողը կստանա 1.000.000 ՀՀԴ և այլ արժեքավոր մրցանակներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային հայտը՝ [email protected] էլ. հասցեին: Այսօր մրցույթի գրանցման վերջին օրն է: