Twitter-ը մշակում է թվիթների խմբագրման ֆունկցիա

Photo by AFP
Photo by AFP

Twitter միկրոբլոգային ծառայությունը շուտով թույլ կտա խմբագրել արդեն հրապարակված գրառումները, սակայն հնարավոր կլինի միայն անել սահմանափակ քանակով ուղղումներ: Այս մասին հաղորդում է SlashGear-ը՝ հղելով Twitter-ի անանուն գործընկերներին:

Հիշեցնենք, որ Facebook սոցցանցում նման ֆունկցիա գործարկվել է վաղուց. այն թույլ է տալիս ոչ միայն փոխել տեքստը, այլև հրապարակման ամսաթիվն ու վայրը: Իսկ Twitter-ում հնարավոր կլինի օգտվել խմբագրման ֆունկցիայից հրապարակումից հետո մի քանի ժամվա ընթացքում, որից հետո ֆունկցիան հասանելի չի լինի:

Սպասվում է, որ նորամուծությունը հասանելի կդառնա մոտակա ամիսների ընթացքում, սկզբնական շրջանում դրանից օգտվել կկարողանան միայն աստղերն ու ճանաչված մարդիկ, ինչպես նաև մեդիա-ընկերությունները:

Աղբյուրը՝ TechCrunch.com