Digirit SIM+` iPhone 5-ը 2 SIM-քարտանի դարձնող պատյան

Նրանց համար, ովքեր օգտվում են երկու բջջայինից, թողարկվել է iPhone-ի համար նախատեսված  Digirit SIM+ պատյանը, որը թույլ է տալիս ընտրել երկու SIM-քարտերից մեկը և ունի նաև երրորդ քարտի տեղ:

iPhone case digitsim

SIM+-ը թույլ է տալիս միացված պահել երկու քարտերը՝ մեկը nano-SIM, մյուսը՝ micro-SIM: Օգտագործողը կարող է նաև ընտրել օրվա ժամանակահատվածները, երբ պետք է միանա առաջին կամ երկրորդ քարտը:

SIM+-ն ունի 0.41 դյույմ հաստություն: CNet-ը գրում է, պատյանը, հավանաբար, հնարավոր կլինի օգտագործել նաև iPhone 5S-ի հետ: Այժմ հասանելի են պատյանի սև և սպիտակ գույները, նախատեսվում է նաև պատաստել կարմիր ու արծաթագույն տարբերակները: Պատյանի նախընտրելի գինն է $55 դոլար:

Աղբյուրը` cnet.com