Facebook սոցցանցը սկսել է փորձարկել օգտագործողների լրահոսում ավտոմատ կերպով նվագարկվող տեսագովազդ: Այս մասին տեղեկանում է սոցցանցի բիզնես-գործընկերների համար ստեղծված բլոգը:
Այս նորությունը տարածվելուն պես սոցցանցի ակցիաները Nasdaq-ում սահմանել են պատմական ռեկորդ:
Վերոնշյալ գովազդի մասին լուրեր պտտվում էին դեռ 2012-ին, սակայն սոցցանցը, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, հետաձգում էր նոր ֆորմատի գործարկումը: Իսկ այժմ սպասվում է, որ տեսագովազդները կհայտնվեն օգտագործողների լրահոսում այս շաբաթվա ընթացքում:
Տեսանյութերը կցուցադրվեն առանց Play կոճակը սեղմելու, սակայն այդ ժամանակ ձայնը միացված չի լինի: Այս ֆորմատի գովազդ առաջինը կօգտագործի Summit Entertainment ընկերությունը, որը կտեղադրի սոցցանցում Divergent նոր ֆիլմի պրոմո-տեսանյութերը:
Օգտագործողները հնարավորություն կստանան բեռնել տեսանյութերը, սակայն միայն այն դեպքում, եթե օգտագործեն Wi-Fi կապ:
Աղբյուրը՝ WSJ.com