MacBook-ի տեսախցիկը կարող է գաղտնի հետևել օգտագործողին

cameraԱրևմտյան լրատվամիջոցները, հղում անելով The Washington Post-ին, գրում են, որ վերջերս քրեական գործ է հարուցվել մի բարձր դասարանցու շուրջ, ով որոշել էր կոտրել իր համադասարանցի աղջկա Macbook նոութբուքը՝ անձնական լուսանկարներ ստանալու և նրան շանտաժի ենթարկելու համար:

Այդ նպատակով նա գրել է ծրագրային ապահովում, որը թույլ է առանձին կառավարել տեսախցիկն ու դրա աջ մասում գտնվող կանաչ լույսը, որը սովորաբար վառվում է, երբ տեսախցիկը միացած է: Սա նշանակում է, որ այլևս չես կարող համոզված լինել՝ երբ է տեսախցիկն աշխատում, քանի որ կանաչ լույսը կարող է և միացված չլինել:

Հատուկ ծառայությունները վաղուց նման մեթոդներ օգտագործում են իրենց աշխատանքում: FBI-ի օպերատիվ տեխնիկական բաժնի նախկին փոխտնօրեն Մարկուս Թոմասը The Washington Post-ին տված հարցազրույցում հաստատել է, որ FBI-ի աշխատակիցները կարողացել են հեռակա միացնել օգտագործողի տեսախցիկն՝ առանց կանաչ լույսը միացնելու: Սակայն հատուկ ծառայությունները մի բան են, իսկ ավագ դպրոցականը՝ բոլորովին այլ:

Ներկա պահին Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողները գտել են լուսային ցուցիչի աշխատանքում առկա խոցելությունը, սակայն այդ մեթոդը չի աշխատում Mac համակարգիչների վրա: Իսկ թե ինչ ծրագիր է օգտագործել չարամիտ դպրոցականը, դեռ հայտնի չէ:

Աղբյուրը՝ washingtonpost.com