Skype-ը հայտարարել է Ամանորյա ակցիա

Ինտերնետ տեսաչաթի ծառայություն Skype-ը հայտնել է Ամանորյա ակցիայի մասին: Մասնակցելով հատուկ պրոմո-ակցիային՝ օգտագործողները կարող են ստանալ անվճար Պրեմիում կարգավիճակ 1 տարի ժամկետով:

Պրեմիում բաժանորդագրությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝

1 Անցնել պրոմո-ակցիայի էջ

2. Մուտք անել էլ.փոստը

3. Ստանալ նամակ պրոմո կոդով

4. Անցնել ակտիվացման էջ

5. Մուտք անել պրոմո կոդը

Հիշեցնենք, որ Պրեմիում-կարգավիճակը հնարավորություն է տալիս կատարել խմբային տեսազանգեր, կիսել էկրանը տեսակոնֆերանսի մնացյալ մասնակիցների հետ և ամենակարևորը՝ բացակայում է գովազդը:

Պրեմիում-փաթեթի ստանդարտ արժեքն է 100 դոլար: