Սուրբ Ծնունդը 10 հայտնի կինոռեժիսորների աչքերով

Կանադական Fourgrounds Media ընկերությունը հրապարակել է իր Youtube էջում կարճ տեսանյութ՝ բաղկացած 10 փոքր էպիզոդներից: Ընկերությունը փորձել է ցույց տալ, թե ինչպես կնկարեին հայտնի 10 կինոռեժիսորները Սուրբ Ծննդյան տոնը:

Յուրաքանչյուր էպիզոդը պատկերում է Սուրբ Ծնունդը 10 կինոռեժիսորների՝ Բազ Լուրման, Վերներ Հերցոգ, Վուդի Ալեն, Լարս ֆոն Տրիեր, Մայքլ Մուր, Մարտին Սկորտեզե, Սթիվեն Սփիլբերգ, Սթենլի Կուբրիկ, Ուես Անդերս աչքերով: Բացի նշվածներից, մեկ էպիզոդ նվիրված է Սովետական միության ժամանակների հայտնի ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի արվեստին:

Նշենք, որ 2012-ին այս նույն Fourgrounds Media ընկերությունը կրկին թողարկել էր կարճ տեսանյութ, ուր պատկերում էր, թե ինչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ հիփստեր: