Grippity՝ թափանցիկ էկրանով պլանշետ-ստեղնաշար (վիդեո)

grippity

Grippity թափանցիկ էկրանով պլանշետ ստեղնաշարի մշակողները Kickstarter կայքում սկսել են միջոցների հավաքագրումը, որպեսզի կարողանան զարգացնել իրենց մշակած նորույթը, որը թույլ է տալիս տասը մատերով միաժամանակ տեքստ հավաքել:

Սարքը համալրված է 7 դյույմանոց LCD-էկրանով, որն ունի 800×480 թույլատրություն: Էկրանը ¾-ով թափանցիկ է, իսկ վերին անթափանց հատվածը նախատեսված է բութ մատերով աշխատելու համար: Թափանցիկ էկրանը երկու կողմից սենսորային է, այնպես որ օգտագործողը կարող է տեքստ հավաքել նաև էկրանի հակառակ կողմից:

Պլանշետի ներքին հիշողությունը 4Գբ է, որը կարելի է SD-քարտի միջոցով հասցնել 32 Գբ-ի: Մարտկոցը 2400 մԱ/ժ է և ապահովում է եռաժամյա անընդմեջ աշխատանք:

Այսօրվա դրությամբ նախագիծը հավաքել է մոտ 25 հազար դոլար պահանջվող 199 հազարից: Միջոցների հավաքագրման ավարտին մնացել է 27 օր:

Աղբյուրը՝ Mashable.com