McAfee-ն կանվանափոխվի

CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը հայտնեց, որ ճանաչված McAfee բրենդը անվանափախվելու է՝ կոչվելով Intel Security: Այս մասին գրում է The Next Web-ը:

Նոր արտադրանքն օգտագործվելու է Intel-ի՝ անվտանգության ոլորտի բոլոր ծառայություններում: Իսկ McAfee ընկերությունը կշարունակի գործել որպես առանձին դուստր ընկերություն:

Հիշենք, որ Intel-ը գնեց McAfee-ն 2010թ. օգոստոսին 7.7մլրդ. դոլարով՝ յուրաքանչյուր բաժնետոմսը 48 դոլար արժողությամբ, ինչը 60%-ով գերազանցում էր շուկայական արժեքին:

Բրայան Կրժանիչը հայտնել է նաև, որ անվտանգության որոշ լուծումներ հասանելի են լինելու անվճար բջջային սարքերի համար: Սա իր մեջ ներառում է տվյալների պաշտպանության լուծումներ iOS և Android սարքերի համար:

Աղբյուրը՝ thenextweb.com