eBay-ը մտադիր է գործարկել նոր օնլայն խանութ

Ճանաչված օնլայն խանութ eBay-ը մտադիր է բացել նոր օնլայն խանութ, որտեղ առանձնացված կլինեն ճանաչված բրենդների ապրանքները: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, նոր օնլայն խանութը կոչվելու է The Plaza:

Նոր հարթակը հնարավորություն կտա բրենդներին տարբերվել և առանձնանալ eBay օնլայն խանութում վաճառվող ոչ իրական նմանակումներից: The Plaza-ի մասին լուրը գալիս է Macquarie ընկերության վերլուծաբան Բեն Շաչերից:

«Մենք մշտապես փնտրում ենք նորարար տարբերակներ օգնելու առևտրականներին ունենալ ուղիղ կապ eBay-ի գլոբալ լսարանի հետ: Մենք չենք մեկնաբանում շուկայում առկա լուրերը»,- նշել է eBay-ի ներկայացուցիչը  WSJ-ի հետ զրույցում:

Աղբյուրը՝ cnet.com