Սիրիացի հաքերները կոտրել են Microsoft-ի կորպորատիվ էլ-փոստը

microsoft hackedԲաշար Ասադի կառավարության համար աշխատող հաքերների խումբը կոտրել է Microsoft-ի կորպորատիվ էլ-փոստը: Այս կիբերհարձակումը կատարվել է այն նույն խմբի կողմից, որը կոտրել էր ընկերության բլոգն ու Twitter-հաշիվը:

Microsoft-ը հաստատել է այս փաստը՝ հայտարարելով, որ հաքերներն օգտագործել են ֆիշինգ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ օգտագործողների տվյալները չեն հայտնվել չարագործների ձեռքում:

«Սիրիական էլեկտրոնային բանակը» իր վրա է վերցրել նաև Microsoft-ի այլ կայքերը կոտրելու պատասխանատվությունը, ինչպես նաև խոստացել է շարունակել հարձակումները: Ավելի վաղ այս բանակի հարձակումներին են ենթարկվել արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ The New York Times, Reuters և CBS News: Հաքերների հիմնական նպատակն է տարածել ասադական պրոպագանդան և վարկաբեկել ապստամբներին, որոնց հետ սիրիական կառավարությունն արդեն երեք տարի է պատերազմի մեջ է:

Աղբյուրը՝ recode.net