«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի օրական այցելությունները հունվարի 20-ին գերազանցել են 60 մլն. օգտագործողը: Այս մասին վկայում են LiveInternet-ի վիճակագրական տվյալները: Սա ռեկորդային է ռուսական խոշոր սոցցանցի համար:
Ըստ LiveInternet-ի, հունվար ամսին միջինում օրական այցելությունները կազմում է մոտ 57մլն.: Հունվարի 20-ին գրանցված ռեկորդի համար առիթ է հանդիսացել սոցցանցի հիմնադրի՝ Պավել Դուրովի՝ ընկերությունից լքելու մասին լուրը և դրան հաջորդած հերքումը:
Սակայն, սոցցանցի մամլո պատասխանատու Գեորգիյ Լոբուշկինը, այս ռեկորդային աճը մեկնաբանել է այլ կերպ. «Ես կասեի, որ սա մեր աշխատակիցների տքնաջան աշխատանքի շնորհքն է»:
Նշենք, որ 2013թ. այս նույն ժամանակահատվածի օրական այցելությունները միջինում կազմում էին 44մլն: