Թողարկվել է Galaxy S4-ն անլար լիցքավորմամբ ապահովող պատյան

Վաճառքում է հայտնվել Samsung Galaxy S4-ի համար նախատեսված S-View Cover պատյանը, որը սմարթֆոնի համար ապահովում է անլար լիցքավորում:

Samsung Galaxy S4-ը, չնայած տպավորիչ տեխնիկական տվյալների, չունի անլար լիցքավորման հնարավորություն: Սակայն դա կարելի է ուղղել վերոնշյալ պատյանի շնորհիվ: Պատյանն աշխատում է Qi ստանդարտով: Սարքի արժե $70: Թե որքան ժամանակում է պատյանը լիարժեք լիցքավորում սմարթֆոնը, չի հաղորդվում կայքում:

samsung galaxy

Պատյանն առաջարկվում է սպիտակ և սև գույներով: Նշենք նաև, որ նման աքսեսուար կա նաև Galaxy Note 3 պլանշետի համար:

Աղբյուրը՝ samsung.com