«ԱրմենՏել»–ը պարգևատրեց «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարեց «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողների պարգևատրման մասին։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում։

«Ֆորտունա» վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երևանում շահեց Երևան քաղաքի բնակիչ Ս. Ղազարյանը, իսկ երկրորդ մրցանակին՝ Hyundai Tucson ix35 ավտոմեքենային արժանացավ Գ. Մարգարյանը։

Ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցության հավաստագիր և MacBook Pro նոութբուք համապատասխանաբար ստացան Եղվարդի բնակիչ Հ. Համբարձումյանը, Օշական համայնքի բնակիչ Վ. Մկրտչյանը և Երևանի բնակիչ Ա. Աճեմյանը։

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բաժանորդներից, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը և շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հոգատար ընկերություն` մենք փորձում ենք մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ: Հաճելի է, որ մենք կարողացանք մի փոքր ուրախություն պարգևել մեր բաժանորդներին: Ցանկանում են, որ այս նվերները դարձնեն Ձեր և Ձեր մտերիմների կյանքն ավելի վառ և լի տպավորություններով»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ֆորտունա» վիճակախաղն անց է կացվել «ԱրմենՏել» ընկերության կողմից 2013թ–ի սեպտեմբերի 19-ից մինչև 2014թ–ի հունվարի 7-ը։ Բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն անվճար գրանցվելով վիճակախաղին, լիցքավորելով իրենց բջջային հեռախոսի հաշվեկշիռը, ստացել են հնարավորություն շահելու վերոնշյալ նվերները։