«ԱրմենՏել»–ը ներդնում է քաղաքային հեռախոսահամարների 010-60-ХХ-ХХ նոր համարաշարք

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարքի գործարկման մասին։ Նոր քաղաքային կապի հեռախոսահամարները կարող են միացնել այն հաճախորդները, ովքեր ապրում են Երևան քաղաքի Նորք–Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններում։

«Հաշվի առնելով Երևանի կենտրոնում ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը, մենք որոշեցինք գործարկել նոր համարների շարք։ Այն նկատելիորեն կընդլայնի մեր ընկերության տեխնիկական հնարավորությունները և հասանելի կդարձնի Beeline պարզ և մատչելի ծառայությունները ինչպես ինտերնետից օգտվող բազմաթիվ օգտատերերի, այնպես էլ Beeline քաղաքային հեռախոսակապի կորպորատիվ և մասնավոր հատվածի հաճախորդների համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ 2013թ–ի վերջին «ԱրմենՏել»  ընկերությունը նշեց Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակը։ Մայրաքաղաքում Beeline քաղաքային հեռախոսակապի բոլոր բաժանորդներն օգտվում են թվային կապից, իսկ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։

Ֆիքսված հեռախոսակապի միացման միանվագ վարձը կազմում է 2400 դրամ։ Ֆիքսված հեռախոսակապի միացման, միջազգային և միջքաղաքային կապի սակագների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ  www.beeline.am կայք։