GIF ֆորմատը դարձել է հասանելի Pinterest սոցցանցում

pinterest-logoՃանաչված Pinterest լուսանկարների սոցցանցը հայտնել է, որ այսուհետ հնարավոր է կայք ներբեռնել GIF ֆորմատի անիմացիոն լուսանկարներ:

Pinterest-ն արդեն 4 տարեկան է և կարճ ժամանակում հասցրել է ձեռք բերել մեծ լսարան: Սոցցանցից հատկապես օգտվում են իգական սեռի ներկայացուցիչները: Այստեղ կարելի է գտնել նորաձևության, դիզայնի, ուտելիքի և այլ ոլորտների գաղափարներ, այլ կերպ ասած ոգեշնչումներ:

Նոր GIF ֆորմատի համատեղելիությունը սոցցանց կբերի նոր շունչ: Այս ֆորմատով ներբեռնված ֆայլերի վրա կլինի նաև միացման և դադարի կոճակ:

Նշենք, որ վերջին մի քանի շաբաթում ընկերությունը փորձարկում էր այս ֆունկցիան և կայքն արդեն պարունակում է ավելի քան 10 մլն. GIF ֆայլեր:

Ընկերության խոսքով, Pinterest-ն ավելի շատ տարածված է վեբում և բջջայիններից օգտագործողները կազմում են ընդամենը 3-4 %: Ըստ ComScore վիճակագրական ընկերության տվյալների, Pinterest սոցցանց այցելում են ամեն ամիս ավելի քան 48մլն. օգտագործողներ:

Աղբյուրը՝ cnet.com