Facebook-ի բջջային օգտագործողները հասնում են 1 միլիարդի

Facebook սոցցանց բջջային սարքերից ամսական այցելում է 945 մլն. օգտագործող: Սա նշանակում է, որ բջջային օգտագործողների թիվը հավասարվում է ընդհանուր ակտիվ օգտագործողների թվին՝ 1մլրդ.-ին:

Facebook-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ բջջային տեխնոլոգիաները համարում է սկզբունքային սոցցանցի առաջխաղացման և զարգացման համար: Հենց բջջային օգտագործողների ավելացման շնորհիվ ընկերության բաժնետոմսերի արժեքը բիրժաներում սկսեց բարձրանալ:

2013թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով, Facebook-ի բջջային ծառայություններից ամսական օգտվում է 39%-ով ավելի շատ օգտագործող, քան մեկ տարի առաջ: Օրական այցելությունները բջջային սարքերից կազմում է 556մլն. օգտագործող՝ 49%-ով գերազանցող նախորդ տարվա ցուցանիշը:

Facebook-ը հայտնել է նաև, որ 4-րդ եռամսյակում գովազդից ստացված եկամտի 53%-ը (3.15մլրդ. դոլար) հենց բջջային գովազդի շնորհիվ է աշխատել:

Իսկ ընդհանուր առմամբ, Facebook սոցցանցի ակտիվ օգտագործողների թիվը գերազանցում է 1.23 միլիարդը: Իսկ օրական սոցցանց է այցելում 757 մլն. մարդ՝ 22%-ով ավելի նախորդ տարվա տվյալներից:

Նշենք, որ ընկերությունը ակտիվորեն աշխատում է իր բջջային ծառայությունների առաջխաղացման շուրջ: Մասնավորապես, ըստ լուրերի, սոցցանցը շուտով կթողարկի Paper անունը կրող լրատվական դայջեսթ հավելված: