«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեցOdnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին:
«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին։ Վանաձորի բնակիչ Վազգեն Ալիխանյանը և Սևանի բնակիչ Էմին Մուրադյանը, որոնց աշխատանքները հավաքել էին առավելագույն թվով քվե 610 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացան Alcatel սմարթֆոններ։ Եղվարդի բնակիչ տասնիննամյա Արուսյակ Ավագյանը, ում աշխատանքը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգևատրվեց սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած ևս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:
«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին Beeline Armenia էջում ջերմ և կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար: Նայելով այս նկարները` ևս մեկ անգամ համոզվում եմ, որ յուրաքանչյուր հայի ամենաերջանիկ ակնթարթները և վառ հիշողությունները կապված են կյանքի մեծագույն պարգևի` երեխաների հետ: Սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին և հավաստիացնում, որ մենք շարունակելու ենք իրականցնել այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը և կպարգևեն անմոռանալի տպավորություներ», — նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Լավագույն լուսանկար» խորագրով մրցույթը մեկնարկել է 2013 թվականի դեկտեմբերի 26-ին և անց է կացվել Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում: