Yahoo Mail-ը ենթարկվել է խոշոր հաքերային հարձակման

yahoo-mail-logoYahoo ինտերնետ ընկերությունն իր Tumblr բլոգում հայտնում է հաքերային հարձակման մասին: Ընկերության խոսքով, հաքերները հափշտակել են Yahoo-ի էլեկտրոնային փոստի ծառայության օգտագործողների տվյալներ՝ անուններ ծածկագրերով:

Հարձակումը կորդինացված է եղել. թե որքան օգտագործող է դարձել հարձակման զոհ, առայժմ հայտնի չէ: Ըստ ընկերության, հարձակման համար օգտագործված անունները և գաղտնաբառերը հափշտակված են եղել Yahoo-ի համակարգից՝ երրորդական ընկերության տվյալների բազայից:

Yahoo-ի էլեկտրոնային փոստի ծառայությունը համարվում է երկրորդ ամենաճանաչվածն աշխարհում Gmail-ից հետո: Այն ունի մոտ 273մլն. օգտագործող ամբողջ աշխարհում: