Facebook սոցցանցը իր 10 ամյակի կապակցությամբ թողարկել էր հետադարձի A Look Back կոչվող ծառայությունը, որը օգտագործողին ցուցադրում էր սոցցանցում անցած ճանապարհը լուսանկարներ-տեսանյութի տեսքով: Տեսանյութը պատրաստավում էր ավտոմատ կերպով՝ հատուկ ալգորիթմով: Սակայն ոչ բոլոր օգտագործողներին էր գոհացնում սոցցանցի ալգորիթմը: Որոշ մարդկանց տեսանյութերում հայտնվում էին այնպիսի նկարներ, որոնք ծիծաղելի էին և որ մի կապ չունեին իրենց անցած ճանապարհի հետ:
Ինչպես գրում է TechCrunch տեխնոբլոգը, Facebook-ը հայտնել է, որ շուտով օգտագործողները հնարավորություն կունենա խմբագրել «A Look Back» վիդեոները: Խմբագրման ֆունկցիան արդեն հասանելի է սոցցանցի որոշ օգտագործողները և այն հասանելի կդառնա բոլորին:
Աղբյուրը՝ TechCrunch.com