Tag Archives: Ayb school

Այբ կրթական հիմնադրամը գործարկել է աջակցության նոր հարթակ

«Այբ» ավագ դպրոց  ընդունված հայաստանցի, արցախցի և սփյուռքահայ աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ՝ հնարավորություն ունենալով ստանալու 21-րդ դարին համահունչ կրթություն։ Արդեն ութ տարի գործող այս նախագծի շրջանակում հիմնադրամն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել է 897...

«Այբ»-ի նորարարական փորձը կկիրառվի Մոսկվայում

«Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի նորարարությունների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման ու ժամանակակից քաղաքների զարգացմանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիական լուծումների համատեղ մշակման,  երիտասարդ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ՝ կիրառելով «Այբ»-ի փորձառությունը...

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի դատավորները բարձր են գնահատել Հայաստանի պատրաստվածությունը

Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի Հայաստանը մրցաշարին ներկայացրել է «Arm Cyber Kids» թիմը։ Թիմի անդամներն են քույր և եղբայր 12-ամյա Ինես և 11-ամյա Աշոտ Գասպարյանները, ովքեր այս տարվա...

Հայ աշակերտները նոր հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը հայ աշակերտների հավաքական թիմը ներկայացրեց Հայաստանը Ուկրաինայի Ռովնո քաղաքում անցկացվող Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին՝ արժանանալով երրորդ կարգի դիպլոմի։ Այս տարի համաուկրաինական մրցաշարին մասնակցեց 22 թիմ՝ երեք երկրից՝ Հայաստանից, Ուկրաինայից և Մեքսիկայից։ Հայաստանի թիմը կազմված է հինգ...

Hour of Code 2017–ին մասնակցել է 300-ից ավելի երեխա Հայաստանի տարբեր համայնքներից

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվել էր արդեն 4-րդ անգամ։ Միջոցառմանը մասնակցում էր 300-ից ավելի դպրոցական  Հայաստանի տարբեր համայնքներից: Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են ծրագրավորման տարբեր խնդիրներ՝ խաղերի տեսքով, որոնք մասնակիցները...

Երևանում 4-րդ տարին անընդմեջ կկազմակերպվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ` դեկտեմբերի 10-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որը Երևանում կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ: Միջոցառման նպատակն է խաղերի միջոցով մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանության հետ, զարգացնել մաթեմատիկական...

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը ԱՄՆ-ում արժանացել է բրոնզե մեդալի

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ապրիլի 6-ից 8-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում մասնակցեց «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2017» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթին և արժանացավ բրոնզե մեդալի: Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը հաղթանակով է վերադառնում ԱՄՆ-ից: Այս անգամ թիմը վաստակել է բրոնզե...