Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է իրականացնել բջջային կապի և ինտերնետ ցանցի ընդլայնման աշխատանքները

Աշխարհն Արցախի բնակչությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է իրականացնել բջջային հեռախոսակապի և շարժական ինտերնետի ցանցի բարելավման և ընդլայնման աշխատանքները: Ղարաբաղ Տելեկոմն ուրախ է հայտարարել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում բարելավվեց և ընդլայնվեց բջջային ցանցը հետևյալ համայնքներում`

  • Ավետարանոց
  • Ասկերան
  • Առաքել
  • Գիշի
  • Խնձրիստան
  • Հադրութ
  • Հայկազով
  • Մարտակերտ
  • Մարտունի
  • Միջնավան
  • Մուշկապատ

Ի լրումն նախկինում հայտարարված գյուղերի և համայնքների` Ղարաբաղ Տելեկոմը շարունակում է ընդլայնել անլար ինտերնետ ծառայությունը, որն այժմ հասանելի է հետևյալ մեծ և փոքր համայնքներում`

  • Ասկերանի շրջանի Այգեստան, Ավետարանոց, Իվանյան, Սարդարաշեն, Խնապատ, Խնձրիստան և Մադաթաշեն գյուղերում,
  • Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Մարիամաձոր, Մեխակավան, Վանք գյուղերում,
  • Մարտակերտի շրջանի Քարվաճար քաղաքում, Ծար և Հաթերք գյուղերում,
  • Մարտունու շրջանի Աշան, Բերդաշեն, Բերդաձոր, Նորշեն, Թաղավարդ, Ճարտար, Կարմիր Շուկա գյուղերում,
  • Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Տիգրանավան, Սարատակ գյուղերում: