ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը

ABBYY փոխնախագահ Արամ Փախչանյանը կղեկավարի Երևանի «Այբ» դպրոցը

Aram Pakhchanyan

ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը՝ ավելի քան 20 տարի ABBYY-ում աշխատելուց հետո, որոշել է վերադառնալ Հայաստան և ղեկավարել Երևանի «Այբ» դպրոցը: Նա կշարունակի մնալ ABBYY-ում և կհամատեղի երկու աշխատանքները: Այս մասին Արամ Փախչանյանը պատմել է rb.ru ռուսական լրատվական կայքի հետ հարցազրույցում:

«Ես ու մի քանի ընկերներս, այդ թվում Դավիթ Յանի (ABBYY հիմնադիր) որոշել ենք վերադարձնել մեր պարտքը դպրոցին, չէ որ մեզ շատ բան է տվել դպրոցը, կրթել է, դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա ենք: 2007-ին մենք ստեղծեցինք հիմնադրամ և սկսեցինք ժամանակակից կրթության համակարգի ներդրման գործընթացը Հայաստանում: Մի քանի տարի անց հասկացանք, որ պետք է դպրոց բացել, որտեղ մենք կկիրառենք մեր նոր մեթոդները, տեխնոլոգիաները, ուսման նոր ձևերը և այլն: Մեր նախագծին միացան ավելի քան հարյուր հովանավորեր: Արդեն ունենք ավագ դպրոցի երկու շրջանավարտ դասարաններ»,- պատմել է Արամ Փախչանյանը:

Նրա խոսքով, մինչ օրս «Այբ»-ը ղեկավարում էին հիմնադրամի աշխատակիցները: Բացի դրանից, հիմնադրամը զբաղվում էր այլ նախագծերի ղեկավարմամբ, օրինակ՝ «Կենգուրու» մաթեմատիկական օլիմպիադան, գյուղական դպրոցի նախագիծը և այլն:

«Այսօր նախագծերի թիվն այնքան է մեծացել, որ պահանջվում է առանձին ղեկավար: Նախկինում ես ինքս 2 ամիսը մեկ այցելում էի Հայաստան, իսկ մնացյալ ժամանակ Skype-ով էինք քննարկում նախագծերը: Սակայն պարզ էր, որ ավելի արդյունավետ աշխատանքի համար մշտական պետք է գտնվել Հայաստանում: Իսկ գերժամանակակից դպրոցի ղեկավարման փորձ ունեցող մարդ դժվար էր գտնել Հայաստանում»,- նշել է Արամ Փախչանյանը և հավելվել, որ նրանց նպատակն է, որ թե ստեղծել մեկ լավ դպրոց Հայաստանում, այլ համոզել և ցույց տալ այլ դպրոցներին կիրառել իրենց մեթոները: