«ՎԿոնտակտե» սոցցանցում այսուհետ կարելի է տեղադրել և դիտել Full HD (1920 × 1080) ֆորմատի վիդեոնյութեր՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ: Այս մասին սոցցանցը հայտնում է իր պաշտոնական էջում:
Փոփոխության է ենթարկվել նաև վիդեոնյութերն առաջ և ետ տանելու ղեկավարումը: Այսուհետ բոլոր նոր վերբեռնվող վիդեոները հնարավոր կլինի ետ ու առաջ անել մինչև 1 վրկ. ընմիջումով: Բացի դրանից, սոցցանցի վիդեոփլեյերը ստացել է նոր դիզայն: