Nomad կայքը, որը թույլ է տալիս գտնել լավագույն քաղաքները, որտեղ կարելի է ապրել ու աշխատել հեռակա։ Կայքում ներկայացված վարկանշում հաշվի է առնվում նաև տվյալ քաղաքում առկա ինտերնետ կապի արագությունը։
Վարկանշային ընդհանուր աղյուսակում Երևան քաղաքը զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ ինտերնետի արագության ցուցանիշով Երևանը աշխարհի 3-րդ լավագույն քաղաքն է, որտեղ, ըստ կայքի, ինտերնետ կապը միջինում թույլ է տալիս ֆայլեր բեռնել 15 ՄԲ/վ արագությամբ, իսկ բնակարանների միջին ամսավարձը կազմում է 450$:
Կայքում ներկայացված է նաև Երևանի մանրամասն նկարագիրը, սկսած լավագույն բջջային օպերատորից (ՎիվաՍել-ՄՏՍ) մինչև մեկ շիշ հյութի միջին արժեքը։
Քաղաքի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարելի է գտնել Scores բաժնում, որտեղ նշված է, որ Երևանում բնակիչներն այնքան էլ հանդուրժող չեն միասեռականների հանդեպ։ Այլ չափանիշներով Երևանն, ըստ Nomad-ի, ունի բավական լավ արդյունքներ։