Ինչպես է ժամանակի ընթացքում ձևափոխվել Porsche 911-ը (տեսանյութ)

Ինչպես է ժամանակի ընթացքում ձևափոխվել Porsche 911-ը (տեսանյութ)

Porsche 911 սպորտային մեքենան համարվում է իսկական մեքենա-լեգենդ: 1964թ. ներկայացված մոդելը, որն ուներ երկու դռնանի կուպե և առանձնանում էր անալոգային դասի մեքենաների ֆոնի վրա, դարձավ գերմանական ընկերության այցեքարտը: Իհարկե, արժե նշել, որ 911 մեքենայի նախապապը համարվում է Porsche 901-ը, որը մեկ տարի ավելի շուտ ներկայացվել էր Ֆրանկֆուրտի ավտոշոուին: Սակայն վերջինիս փայլը խամրեցրեց Peugeot-ի ղեկավարությունը, որը դատական հայց ներկայացրեց՝ կապված իր արտոնագրի խախտման հետ, որը օգտագործվել էր գերմանական մեքենայում:

պորշ1

52 տարվա ընթացքում Porsche 911 մոդելը ստացել է բազում տեսակավորումներ: Հասկանալու համար՝ ինչքան տարբեր էր 911-րդի առաջարկվող տեսականին, բավական է հիշել, որ 2004թ. ներկայացված 6-րդ սերնդի սպորտքարն ուներ 24 մոդիֆիկացիա:

պորշ2

պորշ4

Այս ամբողջ բազմազանության մեջ կողմնորոշվելու հարցում օգնության եկավ Donut Media-ի թիմը: YouTube-ում համանուն հոլովակում ցուցադրված է, թե ինչպես է կուպեն էվոլյուցիայի ենթարկվում սերնդեսերունդ՝ սկսած 901 մոդելից, վերջացրած 991 GT3 RS-ով՝ ներկայացված 2016թ.:

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Բլոգ