Ռուսական «խոպանը»՝ հայկական տիրույթում

Օրերս համացանցում հայտնվել է xopan.am կայքը, որտեղ հայ գործազուրկները կարող են աշխատանք գտնել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանում: Կայքում հնարավոր է նույնիսկ ռեզյումե տեղադրել, որպեսզի գործատուն ինքը Ձեզ գտնի:

Աշխատանքի կատեգորիաները տեղաբաշխված են առանձին բաժիններում, սակայն, հավատարիմ մնալով «խոպանի մշակույթին», կայքում առաջնային է արտերկրյա աշխատանքի հատուկ բաժինը, կայքում հիմնականում առաջարկվում են բանվորական աշխատանքներ, կոնտենտը տրամադրվում է ռուսերեն լեզվով, իսկ աշատավարձի չափը սահմանվում ռուբլով:

Արդյո՞ք xopan.am-ը կդառնա աշխատանքի որոնման հայկական հսկա կայքերից մեկը, դժվար է ասել, բայց այն, որ «խոպան» հասկացությունը, բացի Ռուսաստանից, ասոցացվում է նաև հայկական աշխատաշուկայի հետ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է Հայաստանում զբաղվածության խնդիրը լուծելու ճանապարհին: