Թե ինչպես են ոմանք օգտագործում Ղարաբաղի դեպքերը

Թե ինչպես են ոմանք օգտագործում Ղարաբաղի դեպքերը

Վերջին իրադարձությունների հետ կապված՝ համացանցում՝ մասնավորապես Facebook-ում, տարածվել են բազմաթիվ կեղծ հղումներ և էջեր, որոնք միտված են շեղելու Ձեր ուշադրությունը, Like-եր հավաքելու և ապատեղեկատվություն տարածելու:

Անդրադառնանք մի դեպքի, որը պարզել է  ittrend.am թիմի անդամներից մեկը:

Ապրիլի 3-ից Facebook-ի լրահոսում հայտնվել է առաջին հայացքից նորմալ և ոչ մի արտառոց բան չպարունակող հղում, որն ունի այս տեսքը.

1 (1)

 

Սակայն հղման վրա սեղմելու դեպքում օգտատերը տեղափոխվում է ահա այս կասկածելի էջը.

12966532_10207897666312621_197761310_n

 

Այնուհետև, տեղի է ունենում վերահասցեավորում ու տեղափոխվում ենք հետևյալ էջը.

12920947_10207897669192693_1402608494_n

Ու սա դեռ վերջը չէ, հղումը նորից հասցեագրվում է, և այս անգամ այս էջ.

12935293_10207897672672780_1054990583_n

Նման դեպքեր դիտարկվել են ապրիլի 3-ից: crolik.xyz էջը հղումները կրճատող ծառայություն է, որից օգտվում են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև պատեհապաշտ հայերը, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են գումար աշխատել նման ծառայությունների միջոցով: