Արդեն հայտնի են «Գլոբբինգ»-ի մրցույթի հաղթողների անունները

Դիջիթեք էքսպո 2016-ին մասնակցում էր նաև «Գլոբբինգ» ընկերությունը, որի տաղավարն ամենամարդաշատներից մեկն էր: Այն ուներ յուրահատուկ դիզայն, որը արտացոլում էր ընկերության մոտեցումը՝ ազատություն, սահմանների բացակայություն:

ca416022cc1be5b8d97e062bf07f600df8644230fa98868e4dpimgpsh_fullsize_distr

Ընկերությունը ներկայացնում էր իր ծառայությունները, ինչպես նաև ցուցահանդեսի այցելուների համար կազմակերպել էր մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր նկարվել տաղավարում տեղադրված մոտոցիկլետի հետ և տեղադրել նկարը Ֆեյսբուքում կամ Ինստագրամում` #GlobbingDigiTec2016 հեշթեգով: Մրցույթի հաղթողների համար նախատեսված էին տարբեր մրցանակներ:

Մրցույթի արդյունքները կարող եք տեսնել այստեղ:

Նշենք, որ ԴիջիԹեք 2016-ը համախմբել էր 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները:

Գլոբբինգ ընկերությունը միջազգային գնումների հարթակ է, որն իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում և ստանալ գնումները Հայաստանում:

Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում և այսօր ունի արդեն 40 հոգուց բաղկացած երիտասարդ միջազգային թիմ, գրասենյակներ ու պահեստներ 4 երկրներում և գլխամաս Հայաստանում: