Հայկական SoloLearn-ը $1.2 միլիոն դոլար է ներգրավել

Հայկական SoloLearn-ը $1.2 միլիոն դոլար է ներգրավել

SoloLearn հայկական հավելվածը ուսուցման բջջային հարթակ է, որը սովորեցնում է ծրագրավորում, ՏՏ և այլ հմտություններ, ստացել է $1.2 միլիոն դոլար սաղմնային ֆինանսավորում: Ֆինանսավորման փուլը վարել է Valley VC Learn Capital ընկերությունը, որին միացել է այլ ընկերություններ ևս, որոնց անունները չեն հրապարակվում:

Ընկերությունը հիմնվել է 2014 թվականին և ստեղծել մի շարք հավելվածներ շուկայի առաջատար հարթակների համար, որոնք համատեղում են հակիրճ ուսումնական նյութերը հետաքրքիր հարցերի և պրակտիկայի հետ:

SoloLearn-ն այժմ օգտագործում են 10,967,339 ծրագրավորողներ, հավելվածը պարունակում է 859 դասընթաց ու 2536 տեստ:

SoloLearn-ի ղեկավար Եվա Հյուսյանի խոսքով` ընկերության նպատակն է ստեղծել հաճելի ուսուցանող միջավայր, որտեղ ապագա ծրագրավորողները կկարողանան մասնագիտական աճ ունենալ:

Հավելվածը կառուցված է հետևյալ սկզբունքով՝ «Learn playing, play learning» (սովորիր խաղալով, խաղա սովորելով), տեսական նյութերին կցված են նաև տեսանյութեր, որոնք օգնում են ավելի լավ ընկալել դասը։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ