Group Video Chat. Նոր ֆունկցիա Messenger-ում

Group Video Chat. Նոր ֆունկցիա Messenger-ում

Facebook-ը նոր ֆունկցիա  է գործարկվել  Messenger-ում: Այժմ հնարավոր է ընկերների հետ կապվել խմբային տեսազանգերի միջոցով: Group Video Chat ֆունկցիայի միջոցով, այժմ մինչև 6 հոգի կարող է միաժամանակ շփվել տեսազանգով, իսկ մեծ խմբերի դեպքում մինչև 50 հոգի կարող են միանալ զրույցին ձայնով:

Messenger-ի վերջին թարմացումից հետո ֆունկցիան կհայտնվի: Այն շատ հեշտ է օգտագործման համար, հարկավոր է գտնել աջ անկյունում տեսազանգի կոճակը, սեղմել այն և խմբի բոլոր անդամները ծանուցում կստանան տեսազանգ սկսելու մասին, որից հետո արդեն կարող են միանալ: Տեսազանգի ընթացքում հնարավոր է կիրառել տարբեր դիմակներ:

Այն հասանելի է iOS և Android համակարգերի, նաև web տարբերակի համար աշխարհի բոլոր երկրներում: