Facebook-ը կհայտնաբերի ինքնասպանության հակված օգտատերերին

Facebook-ը արհեստական ինտելեկտի (Artificial intelligence) կիրառությամբ կհայտնաբերի բոլոր այն օգտատերերին, որոնք հակված են ինքնասպանության: Այս գործառույթի ներդնումը օգտատերերի շրջանում ինքնասպանությունները կանխելու նպատակ ունի:

Ընկերությունը մշակել է ներ ալգորիթմ, որը կփնտրի և կհայտնաբերի սուիցիդալ ազդակներով հրապարակումներ: Նման հրապարակումներ կարող են լինել ցավի ու տխրության մասին գրառումները և հաղորդագրությունները կամ էլ մեկնաբանությունները:

Ցուկերբերգը մտադիր է ինքնասպանության կանխմանն ուղղված արդեն առկա գործիքները Facebook Live ուղիղ հեռարձակման ֆունկցիայում ներառել, ինչպես նաև Messanger-ում:

Այս տարի հունվարին 14-ամյա երեխան Facebook Live-ով հեռարձակել էր իր ինքնասպանության փորձը, որից հետո էլ ընկերությունը մտադրվեց ներդնել նման հնարավորություն:

Նշենք, որ այս ֆունկցիան դեռ թեստավորման փուլում է Միացյալ Նահանգներում: