Live Location. Նոր ֆունկցիա Facebook Messenger-ում

Live Location. Նոր ֆունկցիա Facebook Messenger-ում

Facebook Messenger-ում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին միմյանց ուղարկել իրենց գեոլոկացիան՝ իրական ժամանակում գտնվելու վայրի կոորդինատները։

Live Location-նն ակտիվացնելու համար անհրաժեշտ է սեղմել «Location» մենյույում, որից հետո ընկերները քարտեզի մուտքի թույլտվություն կստանան, որում իրական ժամանակում կերևա ձեր գտնվելու վայրը և կկարողանան հետևել ձեր տեղաշարժին 1 ժամվա ընթացքում: Այն հնարավոր է ապակտիվացնել ցանկցած պահի սեղմելով՝ «Stop Sharing» կոճակը:

Հավելվածի ներքևի աջ անկյունում կավելանա փոքրիկ ժամացույց, որը  ցույց կտա՝ որքան ժամանակ է մնացել Live Location-ի ակտիվության ավարտին:

Ընկերությունում հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Messenger-ում ամենահաճախ հնչող հարցն է «Որքա՞ն հեռու ես դու», այսպիսով Facebook-ը որոշել է ներմուծել ֆունկցիան: Նշենք, որ վերջերս նմանատիպ ֆունկցիա ավելացել էր Google Maps-ում:

Facebook Messenger-ի այս հնարավորությունը շուտով հասանելի կլինի աշխարհի բոլոր օգտատերերին iOS և Android համակարգերում:

Վերջին շրջանում Messenger-ում նորությունները միայն սրանով չի սահմանափակվում: Հավելվածում նոր ավելացումների մեր անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ: