2012թ. ամենաճանաչված tweet-երի հեղինակներն են Օբաման և Բիբերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պոպ-երգիչ Ջասթին Բիբերը դարձել են 2012թ. ամենաճանաչված թվիթների հեղինակները: Այս մասին հայտնում է Twitter-ի պաշտոնական բլոգը:

ԱՄՆ-ում որպես նախագահ վերընտրվելուց հետո Օբամայի՝ Twitter միկրոբլոգում կատարած «Եվս 4 տարի» (“Four more years”) թվիթը վերահրապարակել (retweet) են ավելի քան 816 000 անգամ: Երկրորդ հորիզոնականում Ջասթին Բիբերի “RIP Avalanna. i love you” թվիթն է՝ նվիրված քաղցկեղի պատճառով կյանքից հեռացած 6-ամյա Ավալաննա Ռութին: Այս թվիթը վերահրապարակել են ավելի քան 224 000 անգամ:

Բացի «ոսկե» թվիթերից, Twitter-ը հաստատել է նաև տարվա այլ տվյալներ: Ըստ միկրոբլոգի, 2012-ին ամենից շատ օգտագործողները թվիթներ են կատարել Լոնդոնում կայացած Օլիմիպիական խաղերի և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների, փոթորիկ «Սենդի»-ի և հակահենային SOPA և PIPA օրինագծերի մասին:

Twitter-ի  “New voices” էջում հրապարակվել են այն հանրաճանաչ մարդկանց անունները, ովքեր միացել են միկրոբլոգին 2012-ին: