Նացիզմ և ռասիզմ. Facebook-ն ու Twitter-ը շարունակում են հեռացնել ու պիտակավորել Դոնալդ Թրամփի գրառումները

Facebook սոցիալական ցանցը, որը նախկինում հրաժարվում էր կարգավորել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումներն ու ընդհանրապես խառնվել դրանց, այնուամենայնիվ, որոշեց, որ այսպես էլ չի կարելի: Ու միանգամից դիմեց ծայրահեղ քայլերի: Business Insider-ը գրում է, որ պլատֆորմից հեռացրել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտապի հոլովակներն այն պատճառաբանությամբ, որ դրանք ատելության խոսք են տարածում ու ատելություն են քարոզում:

Այդ հրապարակումներում Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Անտիֆա կամ հակաֆաշիստական շարժումն ընդգրկել տեռորիստական կազմակերպությունների ցուցակում: Նա վստահեցնում էր, որ ծայրահեղական ձախ ուժերն իրենց մասնակցությունն ունեն որոշ նահանգներում անկարգությունների հրահրման գործում: Ընդ որում, հրապարակումներում, որպես նկարազարդում օգտագործվում էր շրջված կարմիր եռանկյուն դրոշը: Ըստ Թրամփի, այդ նշանն ակտիվ օգտագործում են «Անտիֆա» շարժման մասնակիցները:

Ինչպես հետո պարզվեց, շարժման մասնակիցներն իրականում չեն օգտագործում այդ նշանն օգտագործում էին նացիստները: ԴՐանք փակցնում էին համակենտրոնացման ճամբարներում գտնվող գերիների հագուստներին:

Նացիզմի պրոպագանդան Facebook-ում արգելված է, այդ պատճառով էլ որոշում է ընդունվել հեռացնել գրառումը:

Կապույտ սոցցանցի գործողությունները մասն են կազմում ԱՄՆ նախագահի ու սոցիալական մեդիայի միջև ընթացող պատերազմի: Այդ պատերազմը սկսվեց անցյալ ամիս, երբ Twitter-ը պիտակավորևեց Դոնալդ Թրամփի գրառումը, որպես ոչ հավաստի ինֆորմացիա: Դա հանգեցրեց նրան, որ նախագահը հրաման ստորագրեց սոցիալական ցանցերը կարգավորելու մասին: Համաձայն այդ փաստաթղթի, քաղաքական ցենզուրա իրականացնող հարթակները կզրկվեն իրենց անձեռնմխելոիթւոյւնից, հետևաբար կարող են նաև փակվել:

https://twitter.com/realDonaldTrump/status/1273770669214490626?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1273770669214490626&ref_url=https%3A%2F%2Fwww.gazeta.ru%2Ftech%2F2020%2F06%2F19%2F13123063%2Fdouble_trouble.shtml

Բայց դա Twitter-ին չվախեցրեց: ԱՄՆ նախագահի հունիսի 18-ին արված գրառումը նույնպես պիտակավորվեց, որպես ոչ հավաստի տեղեկատվություն: