Facebook-ը սկսել է հատուկ նշանով ընդգծել պետական լրատվամիջոցների էջերը։ Այս մասին հայտնում են կապույտ սոցցանցի պաշտոնական բլոգում։ Այս նորամուծությունը մտցնելու մասին սոցցանցը հայտարարել էր դեռ անցյալ աշնանը։
Սա նշանակում է, որ այն լրատվամիջոցների էջերը, որոնք կստանան նման պիտակավորում, դրանք ֆինանսավորվում կամ կառավարվում են պետության կողմից։ Ի դեպ, ռուսական լրատվամիջոցներից, բացի պաշտոնական գործակալությունից, պիտակավորվել են նաև RT և Sputnik գործակալությունները, գրում է TJ-ն։
Այս նորամուծությունը Facebook-ը մտցրել է թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։