Նյու Յորքում ներկայացվել է «Աստղային պատերազմներ»-ի զգեստների հավաքածու

Երեկ Նյու Յորքում կայացած Mercedes-Benz Fashion Week միջոցառման շրջանակում Rodarte ապրանքանիշը ներկայացրել է զգեստների հավաքածու, որոնց մի մասը նվիրված է ճանաչված «Աստղային պատերազմներ» կինոսերիալին, հաղորդում է New York Daily News-ը:

Մասնավորապես,  Rodarte-ը ներկայացրել է մագիստր Իոդայի, Լյուկ Սկայուոկերի, C3PO ռոբոտի, ինչպես նաև ֆիլմի տիեզերական պեյզաժների պատկերներով զգեստներ:

Ըստ դիզայներներ Կեյթ և Լորա Մալիվների, «Աստղային պատերազմներ»-ը ոչ միայն ժամանակակից մշակույթի վրա մեծ ազդեցություն ունեցող ֆիլմերից է, այլև հենց իրենց ամենասիրելի ֆիլմը:

01 Star Wars 02 Star Wars

03 Star Wars