ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը`ՄոբիԴրամի հաճախորդներին

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը խաղարկություն է կազմակերպել  իր դուստր ընկերության`ՄոբիԴրամի հաճախորդների համար:  Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 9-ը ՄոբիԴրամում գրանցված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություների դիմաց առնվազն մեկ անգամ էլեկտրոնային վճարում կատարած հաճախորդներից 7-ը ստացել են Google Nexus S սմարթֆոն:

IMG_8593

7 սմարթֆոն` 7 շաբաթվա ընթացքում: Խաղարկությունը կազմակերպվել է համակարգչային ծրագրով: Խաղարկվել են ՄոբիԴրամի հաճախորդների 12 նիշանոց հաշվեհամարները, ինչը նշանակում է, որ մասնակիցները կարող էին լինել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներ:  Համակարգչային ծրագիրը հաղթողներին ընտրել է ներբեռնված տվյալների բազայից` պատահականության սկզբունքով: Հաղթող յուրաքանչյուր հաշվեհամար խաղարկությանը մասնակցել է մեկ անգամ` կրկնակի շահումները բացառելու սկզբունքով:

Ավելի քան մեկ տարի Հայաստանի տնտեսության մեջ գործող ՄոբիԴրամը նպաստում է երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը`առաջարկելով բջջային հեռախոսով էլեկտրոնային վճարումներ կատարելու ծառայությունների լայն շրջանակ: Մասնավորապես`ակնթարթային դրամական փոխանցումներ, բանկային փոխանցումներ, վարկերի մարում, տարատեսակ առցանց ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումներ, կոմունալ և պետական բյուջե ուղղված վճարումներ և այլն:

«Տեխնիկայի հնարավորությունները կարիքներին ծառայեցնելու մոտեցումը վաղուց գործում է  ամբողջ աշխարհում:  Բջջային հեռախոսը տալիս է այդ հնարավորությունը: Այն հրաշալի միջոց է հաղորդակցվելու  և ֆինանսական հրաշալի գործիք` ժամանակը գնահատողի  համար:  ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում, առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու: Էլեկտրոնային այս յուրօրինակ դրամապանակը հուսալի գործընկեր է և՛ երկրում, և՛ դրա սահմաններից դուրս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկության հաղթողները մրցանակների մասին ծանուցվել են հեռախոսազանգով :