SanDisk-ը թողարկել է աշխարհի ամենաարագագործ հիշողության SD քարտը

SanDisk ընկերությունը ներկայացրել է Extreme PRO SDHC/SDXC UHS-II հիշողության քարտը՝ առաջին հերթին նախատեսված պրոֆեսիոնալ -ֆոտո և տեսախցիկներում օգտագործելու համար:

Արտադրողը պնդում է, որ նոր թողարկված հիշողության քարտերն աշխարհի ամենաարագագործն SD ֆորմատի քարտերն են: Դրանք ապահովում են տվյալների ձայնագրում մինչև 250Մբ/վ և մինչև 280Մբ/վ տվյալների ընթերցում: Քարտերը բացի հայերլային ֆոտոխցիկներից, համատեղելի են նաև 4K թույլատրությամբ տեսանկարահանող սարքերի հետ:

sd1

Extreme PRO SDHC/SDXC UHS-II քարտերի շարքում տեղ են գտել 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակները: Արժեքը կազմում է 120-ից 300 դոլար:

Բացի դրանից, SanDisk-ը ներկայացրել է SDHC/SDXC UHS-II քարտ-ընթերցիչը: Սարքը ստացել է Extreme PRO SD UHS-II Card Reader/Writer անվանումը: Ըստ ընկերության հայտարարության, այս Card Reader-ն ապահովում է տվյլաների փոխանակում համակարգչի հետ 500Մբ/վ արագությամբ: Այս սարքի արժեքն է 50դոլար: Վաճառքը կմեկնարկի 2014թ. ապրիլին:

sd2

Աղբյուրը՝ sandisk.com