Նկարիչ Ալեդ Լյուիսը (Aled Lewis) ներկայացրել է 9 մետր երկարությամբ գոբելենի կտավ, որտեղ պատկերված է ճանաչված «Աստղային պատերազմներ» ֆիլմի 6 մասերի պատմությունը:
33սմ բարձրությամբ և ավելի քան 9 մետր երկարությամբ գոբելենը պարունակում է ֆիլմի կարևոր իրադարձությունների վիզուալիզացիան՝ առաջին էպիզոդի մրցավազքից մինչև 6-րդ մասի Դարտ Վեյդերի թաղումը: Գոբելենի ծայրամասերում պատկերված են «Աստղային պատերազմներ»-ից ցիտումներ:
Ներկա պահին գոբելենը ցուցադրվում է Լոս Անջելեսի «1988» կոչվող ցուցահանդեսում՝ նկարչի անձնական ցուցահանդես «Միայն պիքսելներ»-ի շրջանակում: Կտավ-գոբելենը վաճառվում է 20 000 դոլար արժեքով: