Նորաձևության դիզայներների դուետ Fyodor Golan-ը Nokia ընկերության և KIN ստեղծագործական խմբի հետ համատեղ ստեղծել է աշխարհում առաջին կիսաշրջազգեստը՝ պատրաստված սմարթֆոններից, գրում է BBC News-ը:
Կիսաշրջազգեստը պատրաստելու համար օգտագործվել է Nokia Lumia 1520 և 1020 մոդելների 35 սմարթֆոն: Ընդ որում սմարթֆոնների էկրանին ցուցադրվող պատկերները փոփոխվում են՝ ստեղծելով կտորի շարժումների իմիտացիա:
Առաջին տեխնոլոգիական կիսաշրջազգեստի պաշտոնական ցուցադրությունը կկայանա փետրվարի 14-18-ը Լոնդոնյան նորաձևության շաբաթի ընթացքում: