Ինչպես գաղտնաբառ տեղադրել Google Play հաշվի վրա

Ինչպես գիտեք, Google Play հավելվածների խանութից կարելի է բեռնել տարբեր ծրագրեր և՛ անվճար, և՛ վճարովի: Սակայն եթե կարիք կա պաշտպանելու Ձեր հաշիվը, որպեսզի տան այլ անդամներ, հատկապես երեխաները առանց Ձեր իմացության հավելվածներ չգնեն ու չբեռնեն, կարող եք անել հետևյալը:

Մուտք գործեք Google Play-ի կարգավորումներ և Password տողը նշեք, այնուհետև բացեք այն և մուտքագրեք գաղտնաբառը: Այսուհետ առանց դրա մուտքագրման չեք կարողանա մուտք գործել հավելվածների խանութ: Գաղտնաբառը մոռանալու դեպքում կարող եք մուտքագրման պատուհանում օգտվել «Մոռացել եմ գաղտնաբառը» հղումից:

play

Նշենք, որ այս ճանապարհով կփակեք մուտքը միայն Ձեր սմարթֆոնի համար: Համակարգչից օգտվելու դեպքում մուտքը կրկին բաց կլինի: