Nike-ը կթողարկի «ինքնակոճկվող» սպորտային կոշիկներ

Nike սպորտային ճանաչված բրենդի դիզայներ Թինկեր Հեթֆիլդը հայտնել է, որ 2015թ-ին ընկերությունը շուկա կթողարկի նոր «ինքնակոճկվող» սպորտային կոշիկներ:

Nike Mag

Հիշեցնենք, որ «Ետ դեպի ապագա 2» ֆիլմում ներկայացված էին Nike բերնդի ավտոմատ կոճկվող կոշիկներ: 2011-ին ընկերությունը թողարկեց այդ մոդելի կրկնօրինակը՝ 2011 Nike Mag անվանմամբ, սակայն ֆիլմում ներկայացված ֆուտուրիստական կոճկման համակարգը իրական մոդելում բացակայում էր:

Հեթֆիլդը չի նշել, թե արդյոք 2015-ին գալիք մոդելը վերոհիշյալ ֆիլմի իրական տարբերակն է և թե ինչ արտաքին ձևավորում է այն ունենալու: