Ինչպես սեր խոստովանել Google Glass-ի օգնությամբ (վիդեո)

Google ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որը ցուցադրում է՝ ինչպես են տարբեր մարդիկ սեր խոստովանում և ամուսնության առաջարկ անում իրենց սիրելիներին և նկարահանում դա Google Glass խելացի ակնոցներով:

Glass-ի տեսախցիկն ակնոցի հիմնական բաղադրիչներից է. այն կարողանում է լուսանկարել կամ տեսանյութեր ձայնագրել կոճակին սեղմելով կամ ձայնային հրահանգով: Լուսանկարների թույլատրությունը 720р է:

Նշենք, որ տվյալ տեսանյութը պատրաստվել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ: