Nvidia-ն ներկայացրել է իր առաջին Tegra NOTE 7 LTE պլանշետը

Nvidia-ն ներկայացրել է իր առաջին բրենդային պլանշետը, որն աշխատում է  LTE ցանցերում: Պլանշետն ունի 7 դյույմանոց էկրան՝ 1280х800 կետայնությամբ և համալրված է 5 Մպ հիմնական տեսախցիկով: Սարքի դիմային տեսախցիկը VGA է: Պլանշետում տեղադրված է Nvidia Tegra 4 քառամիջուկ պրոցեսոր:

Սարքի համաշխարհային վաճառքը կսկսվի 2014-ի երկրորդ եռամսյակում, և այն կարժենա մոտ 300 դոլար:

nvidia tablet

Հիշեցնենք, որ Nvidia ընկերությունը վիդեոքարտեր, գրաֆիկական պրոցեսորներ և սմարթֆոնների ու պլանշետների մասեր արտադրող հայտնի ընկերություն է, ընդ որում՝ սմարթֆոնների շուկայում այն ունի բավական փոքր մասնաբաժին: Սմարթֆոնների համար նախատեսված չիպերի շուկայում առաջատար են այժմ Qualcomm, Mediatek և Samsung ընկերությունները:

Աղբյուրը՝ Theverge.com