15 հիվանդություն՝ առաջացող բջջային սարքերի օգտագործման հետևանքով

Տեխնոլոգիաների արագ զարգացումը, սարքերի կատարելագործումը թվում է՝ բերում է միայն դրական փոփոխությունների, սակայն ամեն ինչ լավ է չափի մեջ: Չափից դուրս կախվածությունը օնլայն խաղերից, լայքերից, չատից և այլն կարող է բերել մի շարք առողջական խնդիրների: Ներկայացնենք բջջային սարքերի պատճառով առաջացող ամենատարածված խնդիրների ցանկը, որտեղ հնարավոր է գտնեք Ձեզ ծանոթ կետեր:

Ֆիզիկական հիվանդություններ

BlackBerry-ի սինդրոմ

Այս հիվանդությունը նման անուն է ստացել Qwerty ստեղնաշար ունեցող Blackberry սմարթֆոնների պատճառով, որոնց դեպքում օգտագործողը կիրառում է միայն բութ մատները: Արդյունքում՝ դրանք սկսում են ցավել և ցնցվել: Խնդիրը սրվում է հատկապես նրանց մոտ, ովքեր չարաշահում են ջոյստիկների օգտագործումը:

blackberry sindrom

Կորյակային ցան և դերմատիտ (մաշկաբորբ)

Բժիշկների հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր գաջեթները միկրոբների ու բակտերիաների ակտիվ տարածողներ են: Դրանց թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ զուգարանակոնքն ավելի մաքուր է, քան բջջային հեռախոսի պատյանը: Արդյունքում օգտագործողը կարող է ստանալ կորյակային ցան և դերմատիտ (մաշկաբորբ):

Ցավեր մեջքի և վզի հատվածում

18-24 տարեկան օգտագործողների 84%-ը բողոքում է մեջքի ու վզի շրջանում ցավերից, արդյունքում վերջին երեք տարիների ընթացքում ողնաշարային խնդիրներ ունեցող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 12%-ով:

Տեսողության և լսողության վատթարացում

Երկար ժամանակ էկրանի առաջ նստելը հանգեցնում է տեսողական նյարդերի ճնշման: Չի կարելի կարդալ կամ խաղալ հեռախոսով, երբ գտնվում եք շարժման մեջ, օրինակ՝ տրանսպորտում: Կարևոր է նաև ճիշտ տառաչափը, որպեսզի աչքերը չլարվեն: Ինչ վերաբերում է լսողությանն, ապա ականջակալներով հաճախ երաժշտություն լսող օգտագործողները վտանգում են իրենց, քանի որ 90 դեցիբելից բարձր ձայները վնասում են ներքին ականջի բջիջները:

Գլխացավեր և քնի խանգարում

Բոլոր ժամանակակից գաջեթները էլեկտրամագնիսական ճառագայթներ են տարածում. ալիքներն անցնում են մեր մարմնի միջով և խախտում բջիջների ֆունկցիաներն ու կենսաբանական գործընթացները: Դրանք կարող են առաջացնել գլխացավ, անքնություն, նույնիսկ իմունային համակարգի խնդիրներ:

Բժիշկները խորհուրդ չեն տալիս գաջեթները գիշերը թողնել անկողնու կողքին՝ հատկապես գլխին մոտ:

Կիբերհիվանդություն

iOS 7 օպերացիոն համակարգի թողարկումից հետո շատ օգտագործողները սկսեցին բողոքել գլխապտույտից, սրտխառնոցից, որոնք առաջանում էին ինտերֆեյսի գերհագեցած էֆեկտների պատճառով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդու տեսողական հաամակարգը ստիպում է ուղեղին մտածել, որ Դուք շարժվում եք, սակայն դա այդպես չէ:

Հոգեբանական շեղումներ

Նարգիզական շեղումներ

Շատ հոգեբաններ կարծում են, որ գաջեթամանիան հանգեցնում է մի շարք հոգեբանական շեղումների, օրինակ՝ սոցցանցերով տարված շատ օգտագործողների մոտ ի հայտ են գալիս անձի նարգիզական շեղումներ, այսինքն՝ սեփական անձի կարևորության չափազանցեցում, անընդհատ սեփական անձի մասին խոսելու պահանջ և դիմացինի հավանությանը արժանանալու ձգտում:

like sindrom

Նոմոֆոբիա

Շատերը սկսում են այնքան մեծ կախվածություն զգալ սոցցանցերից, սմարթֆոնից ու նմանատիպ գաջեթներից, որ սկսում է գլուխ բարձրացնել նոմոֆոբիան (no mobile phone- առանց հեռախոսի մնալու վախ):

Կեղծ վիբրացիայի սինդրոմ

Օգտագործողների մեծ մասին հաճախ թվում է, որ լսում է հեռախոսի վիբրացիան: Ձեզ հետ ևս պատահե՞լ է:

Կախվածություն

Եթե օգտագործողը զգում է, որ օնլայն կյանքում կամ օնլայն ընկերների հետ իրենց ավելի հարմարավետ է զգում, քան իրական կյանքում, ապա պետք է ահազանգել: Սա նույնն է , ինչ օնլայն ռոմանտիկ կապերից կախվածություն ունենալը:

Ուշադրության պակասի և հիպերակտիվության սինդրոմ

Գաջեթների անընդհատ օգտագործումը հանգեցնում է ուղեղի փոփոխությունների: Ինտերնետում ինֆորմացիայի ծավալը չափից դուրս մեծ է ընկալելու համար, այնպես որ ինֆորմացիայի ընկալումը դառնում է մասնակի: Արդյունքում իրական կյանքում օգտագործողի ուշադրությունը ցրված է դառնում, և նա չի կարողանում կենտրոնանալ ինչ-որ բանի վրա:

Իրական կյանքի զգացողության կորուստ

Մինչև ականջները վիրտուալ խաղերում կամ սոցցանցերում խրվելու պատճառով օգտագործողներն աստիճանաբար հեռանում են իրական կյանքից, իրական ընկերներից ու շրջապատից:

Մտավոր ունակությունների նվազում

Գաջեթները կարող են հանգեցնել նաև գլխուղեղի օրգանական ատրոֆիայի: Օրինակ՝ աշակերտները շատ հաճախ մտածելու փոխարեն վազում են Wikipedia-ից օգտվելու, նույնը կարելի է ասել նաև վարորդների մասին, ովքեր սովորում են հույսը դնել միայն GPS-նավիգատորի վրա և աստիճանաբա կորցնում տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունը: