Երբեմն անհրաժեշտություն է ծագում տեքստը տեղադրել նկարի տեսքով: Ուստի ժամանակը խնայելու և գրաֆիկական խմբագրիչներ, մասնավորապես՝ Photoshop չօգտագործելու համար առաջարկում ենք օգտվել Share As Image օնլայն ծառայությունից, որը թույլ է տալիս տեքստը նկարի վերածել վայրկյանների ընթացքում:
Share As Image-ը թույլ է տալիս նաև ֆոնային նկար տեղադրել կամ ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը: Ծառայությունն առաջարկում է տարբեր տառատեսակներ, տեքստի խմբագրման հիմնական ֆունկցիաներ:
Ամենալավն այն է, որ ամեն անգամ կարիք չկա մուտք գործել ծառայության կայք. կարելի է ուղղակի տեղադրել հատուկ բուկմարկլետը, որը թույլ կտա օգտվել ծառայությունից դիտարկչի ցանկացած էջում: Ընդգծում եք տեքստը և այն միանգամից ներմուծվում է Share As Image: Մնում է միայն տալ անհրաժեշտ կարգավորումները:
Share As Image-ի ֆունկցիաների մեծ մասը հասանելի է անվճար, սակայն վճարովի տարբերակը ձեռք բերելու դեպքում կկարողանաք նկարներում օգտագործել լոգոտիպ և այլ օգտակար ֆունկցիաներից օգտվել:
Աղբյուրը՝ Share As Image