Հնարավոր է պատվիրել Mac Pro 2013-ի ոսկյա կաղապար

Alchaemy ընկերությունը, որը արտադրում է հայտնի բրենդների սարքերի գունավոր կաղապարներով տարբերակներ, ներկայացրել է Mac Pro 2013-ի սեփական գունային լուծումները:

Համեմատաբար որոշակի հավելյալ գումարով կարելի է ձեռք բերել ավելի հզոր Apple համակարգիչ՝ ներկելով այն 15 առաջարկվող գույներից մեկով:

Առավել տպավորիչ տարբերակներից մեկը 24-կարատանոց ոսկիով պատված կաղապարն է: Նման հաճույքի արժեքն է 1500 դոլար: Ընդ որում կարելի է Mac Pro 2013-ի վրա սեփական լուսանկարը տպել. տվյալ դեպքում արժեքը ավելի թանկ կլինի:

Alchaemy

Նշենք, որ Alchaemy-ն պատրաստում է նաև iPhone, MacBook և iPad սարքերի յուրօրինակ գունավորումներով կաղապարներ: Սարքը ենթարկվում է էլեկտրաքիմիական մեխանիզմների ազդեցության, որի շնորհիվ կաղապարի մակերեսին հայտնվում է դեկորատիվ ծածկոց:

Դե իսկ 15 գունավորումներից մեկով ձեր Mac Pro 2013-ը ներկելու համար դուք կծախսեք 349-ից 699 դոլար: